
Ամերիկացի պրոֆեսորը հասցրել է ստեղծել Նոտր Դամի ստույգ 3D-մոդելն՝ ըստ որի այն կարելի է վերականգնել

Ամերիկացի պրոֆեսոր եւ ճարտարապետության պատմաբան Էնդրյու Թելոնը, որը մահացել է 2018 թվականի նոյեմբերին, հասցրել է ստեղծել Փարիզի Աստվածամոր տաճարի ստույգ վիրտուալ 3D-մոդելը, որն աժմ կարող է գտագործվել այդ հուշարձանի վերականգնման համար: Նախագծի մասին, որն իրականացվել է 2010 թվականին, ապրիլի 16-ին պատմել է The Atlantic հանդեսը՚
Պրոֆեսոր Թելոնն ամբողջ կյանքը նվիրել է միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրմանը, եւ դրա համար նա ձգտել է օգտագործել առավել արդիական մեթոդներ: Փարիզի Աստվածամոր տաճարի «թվայնացումը» Թելոնն իր գործընկեր Փոլ Բլերի հետ կատարել է հատուկ լազերային 3D-սքաների միջոցով: Սարքը, որը նկարահանումների ժամանակ տեղադրել են ընդհանուր առմամբ 50 տարբեր կետերում՝ պարբերաբար տեղափոխելով, նշել է տաճարի ներքին եւ արտաքին մակերեւույթի բառացիորեն յուրաքանչյուր միլիմետրը: Հինգ օրվա աշխատանքի արդյունքներով կազմվել է ծավալային «քարտեզ»՝ բաղկացած ավելի քան 1 միլիարդ առանձին կետերից:
Թելոնի 3D-մոդելը, դրա ստեղծումից հետո, զետեղվել է կոշտ սկավառակի վրա եւ, ամբողջությամբ վերցված, զբաղեցնում է շուրջ 1 տերաբայթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: