Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին համոզմունքը փոխանցեց, որ Օսիկյանի երկար տարիների փորձը կօգնի այս վարչության դերը վերարժևորելուն.
Կյանքի 94-րդ տարում մահացել է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը:
Երևանում այս տարվա ապրիլին առաջին անգամ կբացվի ռեստորան երկնքում, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։
Boeing ընկերության ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում 737 MAX հանրանավերի շահագործման անվտանգության ապահովման համար:
Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Այովայի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Մարտի 18-ին, ժամը 20:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Վենեսուելայի կառավարությունը մարտի 18-ին հայտնել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:
Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
«Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք և մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,- ընդգծել է Մարությանը:
Մարտի 18-ին, ժամը 19:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ներքին անվտագնության նախարարությանն է փոխանցել 100 հազար դոլար՝ աշխատավարձի մեկ քառորդը, աշխատավարձ, որը նա ստացել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու համար:
«Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանակերտում հայկական երկու պետությունների Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցով հանդիպում-քննարկումները, ինչպես նաեւ՝ առաջիկայում հնարավոր բանակցությունները տեղի են ունենալու Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, թերեւս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլեւ գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Շատ լավ է, որ երկրիս վարչապետը շփվում է ՀՀ քաղաքացիների հետ՝ լայվ է մտնում պարբերաբար, բանաստեղծություններ գրում ու հրապարակում, ֆեյսբուքյան էջ պահում, որի միջոցով կարող են իրեն նամակներ գրել եւ պատասխաններ ստանալ։
Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, եւ նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է հանձնաժողով հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում՝ ոստիկանությունում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարեւաննե՞րը։ «Տեղյակ չէին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիև՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։