Միջազգային ընկերությունների և կառավարության միջև կոնֆլիկտը խորանում է. նրանք համախմբվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, եւ նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։

Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են՝ քննարկում իրենց վիճակը, հարաբերություններն իշխանությունների հետ, անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված «Լիդիան ինթերնեյշնլը», «Վեոլիա ջուրը», «Սանիթեքը», կապի որոշ օպերատորներ եւ այլն։

Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու արբիտրաժային ատյաններ։ Այս առումով «Լիդիանի» նախնական զգուշացումը՝ 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին, նրանց սրտով է, եւ մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։ Մեզ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է իրականացնում, որը պատրաստում է «քեյսերը» եւ երաշխավորում դատարանում հաղթանակը։

Բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետեւանքով է հղի, այլեւ դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031