Ինչպես պնդում է ESPN-ը, «Բարսելոնան» մտադիր չէ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
«Ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է, որ որպեսզի տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, այն ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել գալ, քանի որ դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն»,- նշեց նա:
Եվրոպական միությունը կփորձի համարժեք արձագանքել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոր առաջարկություններին, հենց որ դրանք ստացվեն:
Հնդկաստանում առնվազն մեկ մարդ է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում:
«Եթե ժամանակին պաշտոնատար անձինք այդ ամենը հանդուրժել են, քաղաքացիները մեղավոր չեն, հատկապես գործարարները, ովքեր 1 դրամ ներդրում են անում, ուզում են, որ որոշ ժամանակ անց դա դառնա 1.5»,- հավելեց Արմեն Եսոյանը:
«Արմեն Սարգսյանին ես ընդունում եմ որպես ՀՀ նախագահ»,- ասաց նա՝ նշելով, որ համատեղ նիստի մասին շատ հարցեր որոշվել են նախօրեին երեկոյան, անձամբ ինքն է զանգել Ա.Սարգսյանին՝ հրավիրելու համար, որ հաջորդ առավոտյան պաշտպանության նախարարի հետ ուղղաթիռով գա Ստեփանակերտ, սակայն չի հաջողվել կապ հաստատել, և հանձնարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ կապ հաստատել ու հրավիրել ՀՀ նախագահին:
Երևանի քաղաքապետարանում գումարված հերթական նիստի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին տրանսպորտի ղեկին ծխող և երթևեկության ընթացքում հեռախոսով խոսող վարորդների հարցը:
«Օրինակ, ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը որևէ բան ունի՞ ասելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Օրինակ, ես շատ ասելիք ունեմ Ադրբեջանի հանրությանը»:
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել:
ԵՄ-ի խորհուրդը մարտի 19-ին արտակարգ միջոցների փաթեթ է հաստատել, որոնք Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կկարգավորեն առանց Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի միավորումից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) դեպքում:
Բրյուսելի Եվրաթաղամասի օժանդակ շենքերից մեկի անձնակազմը տարհանվել է պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգից հետո:
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Հույն գործարարները, Աթենքի առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի պարենային ծառայությունների, ճաշարանի պետերի և խոհարարական անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են հսկիչ-ցուցադրական պարապմունքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:
ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 157 զինյալների են գերեվարել Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում անցկացված գործողության ընթացքում:
Հրաձգային զենքից տարբեր վարժությունների կատարման տեսական գիտելիքների, գործնական հրաձգության վարժությունների ընթացքում զինծառայողների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել են կրակային պատրաստության գործնական և տեսական պարապմունքներ:
Երևանի ավագանին հերթական նիստում միաձայն կողմ քվեարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկությանը` Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չմասնակցեց:
Մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստվել Եվրո-2020 ընտրական փուլերի խաղերին:
«ՀՀ-ում այն պետական տուրքերը, որոնք սահմանել են, դրանք նպատակային պարտադիր վճարներ են, որոնք վճարվում են պետության կողմից մատուցված կոնկրետ ծառայությունների համար: Այսինքն, պետական տուրքերը ինքնանպատակ չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) միացել է դեպի Լուսին թռիչքի մոդելավորման ռուս-ամերիկյան SIRIUS նախագծին:
«Նրանցից մեկն ունի սեփական տուրիստական գործակալություն, հրաշալի վարում է բիզնեսը և ունի բոլոր առանձնահատկությունները՝ զբաղվելու մանկավարժությամբ, քոլեջը նրանց կարիքն ավելի շատ ունի, քան նրանք՝ քոլեջի։ Խախտում են համարել նաև նախկին զինղեկի նշանակումը, որը վաղուց էր աշխատում քոլեջում, սակայն չուներ համապատասխան որակավորում, այդ սխալը տնօրենը շտկել էր և աշխատանքի էր հրավիրել նոր զինղեկի։ Հայրապետյանը կարգավորել էր ամբողջ փաստաթղթային հենքը»,- նշեց Ալինա Համբարձումյանը։
Մարտի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցում՝ թիվ 81 դպրոցի (չգործող) մոտակայքում, պարսպի պատը փլվել և լցվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը երբեք ավելի կայուն չի եղել, քան այսօր: Այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա ոչ թե ռեպրեսիվ, այլ ժողովրդավարական կայունություն է: Իսկ ՀՀ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում մանրամասն նկարագրված է, թե ինչ ծավալների փոփոխություններ են կատարվել երկրում այս ընթացքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
«Եթե այդ սրճարաններից մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտաարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին: