Հարկային օրենսգրքի մի մասն արդեն խորհրդարան են ուղարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են:

Թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս օրենսգիրքը երկու մասով է բերվելու խորհրդարան։ Եվ, ահա, այս նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը:

1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 հազար դրամ: Նախագիծը նոր է մուտքագրվել խորհրդարան եւ դեռ վարչությունների կողմից փորձաքննություն չի անցել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031