Վիտալի Բալասանյանն արդեն քարոզչություն է սկսել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել:
Այս պահի դրությամբ արդեն հայտնի են մի քանի թեկնածուների անուններ՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայան, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, չի բացառվում` նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, որն արդեն ունի իր սեփական կուսակցությունը: Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշ չափով արդեն քարոզչություն է սկսել՝ իր շուրջը համախմբելով մարդկանց:
Օրինակ` երեկ Վիտալի Բալասանյանը դիմել է նախագահին իր դեմ մահափորձ կատարողներին ներում տալու խնդրանքով: Արցախում, շատերի կարծիքով, Բալասանյանի այս քայլն իրականում նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, երբ փորձում է ընտրություններից առաջ մարդասիրական քայլեր անել:
Հիշեցնենք, որ Բալասանյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013թ. դեկտեմբերի 29-ին: Մահափորձ կատարելու համար դատապարտվել էին Արա Ավետյանն ու Սերգեյ Հարությունյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: