ԵՏԳ-ն միացավ դեպի Լուսին թռիչքի մոդելավորման Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագծին
Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) միացել է դեպի Լուսին թռիչքի մոդելավորման ռուս-ամերիկյան SIRIUS նախագծին: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագծի կառավարիչ Մարկ Բելակովսկին:
«Մենք այսօր Եվրոպայի տիեզերական գործակալությունից նամակ ստացանք նախագծին մասնակցելու մասին, նրանց աշխատակիցը կմասնակցի ութ ամիս եւ մեկ տարի տեւող գիտափորձերին»,- ասել է նա: Մարտի 19-ին Մոսկվայում կսկսվի քառամսյա գիտափորձը:
SIRIUS գիտափորձի առաջին փուլը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին եւ տեւել է 17 օր: Քառամսյա փուլից հետո սպասվում է ութամսյա փուլի անցկացումը 2019 թվականի վերջին – 2020 թվականի սկզբին:
Մեկամյա գիտափորձը պլանավորել են անցկացնել 2020 – 2021 թվականներին: Բուն հետազոտությունը կանցկացվի Մոսկվայում Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտի տարածքում, որտեղ այդ հետազոտությունների համար կառուցվել Է վերգետնյա փորձարարական համալիր՝ արտաքին աշխարհից մասնակիցների լիակատար մեկուսացմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: