«Պետք է դուրս գալ մտայնությունից, որ երկրում բոլոր հարցերը լուծում է ՀՀ վարչապետը». Նիկոլ Փաշինյան
«Եթե այդ սրճարաններից մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտաարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին:
Թե ինչո՞ւ են ապամոնտաժվել Միքայել Մինասյանին պատկանող սրճարանը, իսկ Սամվել Ալեքսանյանի սրճարանը՝ ոչ, Փաշինյանը նշեց, որ իրավական ձևակերպումների խնդիր է, քաղաքապետարանի իրավասության ներքո է:
«Պետք է դուրս գալ մտայնությունից, որ երկրում բոլոր հարցերը լուծում է ՀՀ վարչապետը: Սրճարանները գտնվում են Երևանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում: Որևէ շահադիտական կամ քաղաքական ենթատեքստ չկա: Եթե ես տեսնեմ, որ այդ պրոցեսում նման դրսևորումներ են ի հայտ գալիս, ես իմ գործողությունները կանեմ»,- ասաց Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե նորմալ է համարվում Օպերայի տարածքում 90 հազար դրամով տարածք վարձակալե՞լը: