Բաժիններ՝

Սիրիայում արաբա-քրդական ջոկատներն ԻՊ-ի 157 զինյալների են գերեվարել

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 157 զինյալների են գերեվարել Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում անցկացված գործողության ընթացքում:

Այդ մասին հայտնել է SDF-ի մամուլի կենտրոնի ղեկավար Մուստաֆա Բալին: «SDF-ի հատուկ ուժերը Բաղուզում գործողություն են իրականացրել ԻՊ-ի ահաբեկչիների դեմ: SDF-ին հաջողվել է բռնել 157 փորձված ահաբեկիչների, որոնց մեծամասնությունն օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են»,- գրել է Բալին Twitter-ի իր էջում:

Ըստ վերջին տեղեկությունների՝ SDF-ի ուժերին հաջողվել է հսկողության տակ վերցնել իսլամիստների Բաղուզ հենակետը: «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական ջոկատները մարտի 10-ին հայտարարել էին Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության վերսկսման մասին:

Նրանք արդեն մի քանի ամիս է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ մարտական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի մնացորդների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս