Ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստվել Եվրո-2020 ընտրական փուլերի խաղերին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարտի 23-ին և 26-ին հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան:
Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում: