Բաժիններ՝

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում Վազգեն հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Մարտի 5-ին լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։

Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Ոստիկանապետ Վալեիյ Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031