Բաժիններ՝

Մակրոնն առաջարկել է խորհրդաժողով անցկացնել Եվրոպայի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ Հին աշխարհամասի երկրները համաձայնության գան Եվրոպայի համար խորհրդաժողով անցկացնելու շուրջը: Այդ մասին նա գրում է ծրագրային հոդվածում, որը փետրվարի 5-ի համարներում հրապարակել են 28 երկրների թերթերը, ինչպես նաեւ երեք տասնյակ ֆրանսիական հրատարակություններ: Նյութը վերնագրված է «Հանուն եվրոպական վերածննդի»:

«Եկեք մինչեւ տարեվերջ, գործելով Եվրոպայի ինստիտուտների եւ Եվրոպայի պետությունների մակարդակով, ապահովենք Հանուն Եվրոպայի Խորհրդաժողովի անցկացումը, որպեսզի այդ կերպ բոլորին առաջարկենք վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են մեր քաղաքական ծրագրի զարգացման համար: Այդ երկխոսությունը պետք է վարվի առանց տաբուի, նույնիսկ գոյություն ունեցող պայմանագրերի վերանայմամբ»,- գրում է Ֆրանսիայի նախագահը:

Նա ճշտում Է, որ այդ խորհրդաժողովին կարող են մասնակցել «քաղաքացիների ընտրված խմբեր»: Դրա ընթացքում «կխոսեն մասնագետներ համալսարաններից, կրոնական գործիչներ, հոգեւոր առաջնորդներ»: «Խորհրդաժողովը թույլ կտա ճանապարհային քարտեզ մշակել Եվրամիության համար՝ կոնկրետ գործողությունների վերածելով մեր հիմնական գերակայությունները»,- նշում է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031