Մեծ Բրիտանիայի իշխանություններն ապրիլին կխստացնեն ներդրողի այցագրի տրման կանոնները՝ թագավորության տարածքում կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում:
Ի դեպ, Նարինյանը հետախուզվում էր նաև ՌԴ իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից Երևանի քաղաքապետարանի հրաժարվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մարտի 7-ին, ժամը 09:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չինաստանի Huawei ընկերությունը հայց է հարուցել ԱՄՆ-ի կառավարության դեմ ՉԺՀ-ի իշխանությունների կողմից իր տեխնոլոգիաները լրտեսության նպատակով օգտագործելու մեղադրաքների պատճառով։
Գաղթականների փոխադրող փչովի նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում, զոհվել են երկու երեխա եւ մեկ տղամարդ:
Առնվազն 18 մարդ է տուժել պայթյունի հետեւանքով, որը մարտի 7-ին որոտացել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում՝ ավտոբուսի կանգառում:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսել կատարած իր այցին:
Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները:
Մարտի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին, որը տեղում մահացել է:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն, ավելի վաղ չեղյալ հայտարարված Freedom Guardian զորավարժությունների փոխարեն, օգոստոսին կամ սեպտեմբերին կանցկացնեն 19-2 Dong Maeng հրամանատարաշտաբային վարժանքները, որը թարգմանաբար նշանակում է «Դաշինք»:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում կառավարության՝ տեղական ցեմենտ արտադրողների պաշտպանությանը միտված նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները:
Երբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում եք խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, պետք է հիշել, որ ամփոփելով վերջին տասը ամսվա կադրային քաղաքականությունը կարելի է ստանալ պետական համակարգում ընդգրկվելու Ձեր հիմնական չափանիշները՝ վարչապետի բարեկամներ, ամենաշատը քայլածներ, ամենաշատը լայքածներ, ամենաշատ հեղափոխության արժեքներին հավատացողներ եւ Հայոց պետականության ծաղկման վերաբերյալ ամենասիրառատ գրություններ կազմողներ։
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Հայաստանում մարտի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը:
Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ:
Բերդում կատարված սպանությունը ոստիկանները բացահայտեցին թարմ հետքերով։
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 27-ից մարտի 5-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ արձանագրվել է 1 երկրաշարժ:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
Հնդկաստանը Պակիստանից պահանջել է անհապաղ դադարեցնել վիճելի Քաշմիրի՝ Նյու Դելիի վերահսկողության տակ գտնվող տարածքի գնդակոծումները, որոնց հետեւանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 6-ի երեկոյան քվեարկել է Եվրամիության Մաքսային միությանը երկրի անդամակցության պահպանման օգտին՝ դրանով իսկ պարտության մատնելով Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետին՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ։
«168 ժամին» հայտնի դարձավ, որ խնդիրը քննարկելուց հետո եվրոպացիների հորդորով այս գաղափարի իրականացումը սառեցվել է, քանի որ ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու նման նախաձեռնությունը պիտանի լինել չի կարող։
Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հարցն, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համագործակցության առանցքային հարցերը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ (0:3): «Փյունիկ»-ը հանդիպումից առաջ շահագրգռելու համար երկրպագուների գալ մարզադաշտ՝ խաղարկություն էր կազմակերպել, որտեղ խաղարկվելու էին «Փյունիկի» մարզաշապիկ, շարֆ, աուդիո նվագարկիչ, օրագիր և այլն:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն արդեն այնքան ակտիվ են ներկայացրել իրենց մոտեցումներն Արցախի մասնակցության վերաբերյալ, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, որ առանց Արցախի նրանք կբանակցեն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղված է լինելու բիզնես հիմնելու և այն վարելու պայմանների թեթևացմանը: