
Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. փրկարարները շտապօգնության բժշկին տեղափոխել են հիվանդի տուն

Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները շտապօգնության բժշկին տեղափոխել են հիվանդի տուն, որից հետո բժիշկին և հիվանդին մոտեցրել են շտապօգնության մեքենային: