ՀՀ արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը:
«Պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ վերադառնալու բանակցային գործընթացի այն տրամաբանությանը, որը ձևավորվեց ապրիլյան պատերազմից հետո, և որն Ադրբեջանին պետք է պարտադրեր վճարել այդ պատերազմի քաղաքական գինը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին:
Facebook-ը եւ Twitter-ը գրեթե միաժամանակ հայտնել են իրենց սոցիալական ցանցերից օգտահաշիվների հեռացման մասին, որոնք, ինչպես իրենք են պնդում, գաղտնի արշավ են վարում հօգուտ Իրանի իշխանությունների։
Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Ինչպես Բեռլինից հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։
Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը:
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:
«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ):
ԵՄ-ն Սիրիայի ապագային նվիրված Բրյուսելյան երրորդ խորհրդաժողովը կանցկացնի մարտի 12-14-ին:
«Աշխարհում ընդունված է դասավանդել ընտրովի առարկաներ, օրինակ՝ շատ երկրներում կրոնը և էթիկան դասավանդվում են ընտրովի, այսինքն՝ ծնողն ընտրում է կա՛մ կրոն, կա՛մ էթիկա։ Լավ կլիներ, որ մեզ մոտ էլ այդ տարբերակը լիներ, որի դեպքում կդադարի բանավեճն այս կամ այն առարկայի լինել-չլինելու հետ կապված»:
Ֆրանսիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատական ատյանը, մերժել է ոստիկանների կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում հատուկ նռնականետների (LBD) օգտագործման արգելքի վերաբերյալ արված միջնորդությունը։
Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է:
Մինչև 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.
ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում:
Թեև կառավարությունից հերքում են աշխատակազմից «Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցելու մասին մեր տեղեկատվությունը, բայց ԿԱ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հայտարարել էր, որ տարեվերջին ստացած իր պարգևավճարն ամբողջությամբ՝ 500.000 դրամ, բարեգործական նպատակով փոխանցել էր «Իմ քայլը» հիմնադրամին:
Եվրամիությունը կողմերին կոչ է անում պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), հանրակցության 28 երկրները փաստաթղթի վերաբերյալ համատեղ հայտարարություն կանեն առաջիկա ժամերին:
Երևանի քաղաքապետարանում նախորդ տարեվերջին ամենաբարձր պարգևավճարը ստացել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը: Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Արսեն Ամյանի միայն պարգևատրման գումարը կազմել է 2 մլն 049 հազար 800 դրամ, գումարած 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից։
«Անձը 44 օր հացադուլի մեջ է գտնվել, որտե՞ղ էին գտնվում իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները: Շատ պաշտոնյաներ պետք է ենթարկվեին պատասխանատվության, ազատվեին աշխատանքից ՔԿՀ պետը, գուցե Արդարադատության նախարարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի մասին՝ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն տեսակետը, թե ԱԱԾ-ն պետք է վերածվի նախարարության, սակայն քաղաքական այդպիսի որոշման դեպքում պատրաստ է ենթարկվել դրան:
ԱՄՆ-ի երեք զինծառայողներ իրենց Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհելու փաստաթղթեր են ստացել այն բանի համար, որ նրանք 2015 թվականին օգնել են բռնելու ահաբեկչին Ամստերդամ-Փարիզ Thalys ճեպընթաց գնացքում:
Ռուսաստանում մեկնարկել է Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում են 15-ից ավելի մրցաշարեր:
«Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքն ազատ տարածք կա, պետք է հիմա ՊԵԿ-ի հետ քննարկումներ իրականացնենք, փորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաները տեղափոխեն ազատ տարածք, մինչև որոշումը կկայացվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ, և դրանից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաները ներկրել ՀՀ տարածք և մաքսազերծել»
Դամասկոսի միջազգային օդանավակայանը ծանուցել է քաղաքացիական ինքնաթիռների համար Սիրիայի օդային տարածության անվտանգության եւ այլ երկրներից ինքնաթիռներ ընդունելու պատրաստականության մասին: