 
                        Ալեն Սիմոնյանը վիրահատվել է. ինքնազգացողությունն արդեն լավ է
 
                                    ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը նշեց, որ վիրահատությունը լավ է անցել:
«Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ: Եվ բժիշկների խորհրդով նախօրեին կատարվել է վիրահատական միջամտություն: Եղել է պլանավորված վիրահատություն: Հիմա իրեն շատ լավ է զգում»,-ասաց Սիմոնյանի օգնականն ու հավելեց՝ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ է անցել:
Ալեն Սիմոնյանը մի քանի օրից արդեն կվերադառնա իր բնականոն աշխատանքային գրաֆիկին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        