ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց
Մինչև 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.
1 րոպե = 2 ՄԲ
Փոխանակման համար պետք է սմարթֆոնից մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում և «App Store»-ում:
Ծանոթություններ
- Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:
- Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:
- Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:
- Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: