Բաժիններ՝

69 մլն 902 հազար դրամ է կազմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցների պարգևավճարները. aysor.am

2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից։

«Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է 44 մլն 932 հազար դրամ», – տեղեկացրին նախարարությունից։

Նշենք, որ տարեվերջյան պարգևավճարների վերաբերյալ նախարարություններին գրավոր հարցումներն ուղարկվել են հունվարի 21-ին։

Մինչ այս պահը պատասխաններ ստացել ենք սփյուռքի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728