Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին աշխատանային այցով եղել է Տավուշի մարզում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Դավիթ Տոնոյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ ու տրամադրությամբ` հավաստիացնելով, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի վարժադաշտում, հետևել զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներին, դիտարկել զորամասային ու զորանոցային պայմանները, զինծառայողների ճաշացանկը` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս