2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար. խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան:
Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով ևս մեկ մարդ է մահացել:
Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի հունվարի 26-ի արտահերթ նիստին կքննարկվեն Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները:
Ամիսներ տևած քննարկումներից հետո այն, ինչ ներկայացվել է, հեռու է սպասելիքներից։ Որոշ տեղային լուծումներից բացի, փաստաթուղթն այլ բան չի առաջարկում։ Եվ, որ շատ կարևոր է, այն տանելու է երկրում սոցիալական բևեռացման խորացմանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ուղղված բանկերի դեմ բողոքները հիմնականում վերաբերել են սպառողական վարկերի հետ կապված իրավահարաբերություններին: Նախորդ տարի՝ 2018-ին քննության է ընդունվել 662 գրավոր պահանջ:
ՀՀ քաղաքացիները 2019 թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել Հոնկոնգ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։
Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
«Հայաստանի Հանրապետությունն ինչպես եղել է նվազ պարտքային բեռ ունեցող երկիր, այնպես էլ շարունակում է մնալ»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. հունվարի 25-ին ժամը 11:00-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի ջրամատակարարումը:
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական 301 հոդվածով լռեցնել այլախոհներին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի կրոնական վարչության կողմից հրատարակված և աշակերտներին անվճար բաժանվող «Մարգարեն և երիտասարդությունը» գրքում աշխարհիկության ու կրթության դեմ քարոզչություն է արվում: Գրքում պնդում է արվում, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ մարդիկ հեռանում են կրոնից:
Ֆրանսիայի բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով անցյալ տարի կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը:
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:
Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության գործով հեռակա կերպով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Չեմ բացառում, որ Հայաստանը թիրախավորվի, հատկապես «Իսլամական պետության» պարագայում, երբ երաշխավորված չէ, որ որևէ պետություն կամ կառույց կարող է զերծ մնալ նրա կողմից սպառնացող վտանգներից։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել է եկամտային հարկի սահմանման բազմաթիվ սցենարներ, ինչի արդյունքում կանգ են առել ամենանախընտրելի տարբերակի վրա:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ստեփանակերտում անցկացված 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարություն է ընդունել, որով հրատապ անհրաժեշտություն է համարել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը։
Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115: Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին:
Մադրիդում անժամկետ գործադուլ հայտարարած տաքսիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 մարդ:
Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: