Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները հունվարի 23-ին ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արեւելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում էր Բագոզ Ֆաուքանի գյուղում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. այն վարում է Տիգրան Ավինյանը (ուղիղ)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Վրաստանը Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոյին այդ երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի փոխարեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ելույթ կունենա այն բանից հետո, երբ կլուծվի բյուջետային ճգնաժամը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հերքում է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
Press-TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել:
Ծանր հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԳԱՐՈՒՆ» ԲԲԸ հիմնադիր նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը:
Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե Արեւմուտքն իրականում ինչպես է վերաբերվում միջազգային իրավունքին:
Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք: Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է բարելավել բիզնես միջավայրը, պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը լինի ավելի դյուրին:
«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին:
Քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հրապարակվել է տեսանյութ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ:
Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերություններ կպահպանի իրեն նախագահ հայտարարած երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի միջոցով:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02՚
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգեւատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու կոչ է անում, որը Վենեսուելայում կբերի ազատ ընտրությունների:
Վենեսուելայում հունվարի 23-ին առնվազն 16 մարդ է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:
Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հայտնվել են ուղեբեռի փաթեթավորման կետեր, որտեղ ուղեբեռի փաթեթավորման արժեքը 2 հազար դրամ է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: