Ֆրանսիացուն հրավիրելը չարդարացրեց իրեն:
«Հույս ունեմ, որ ՀՀ վարչապետը մի օր էլ չի ասելու, որ ամբողջ այս հանդիպումների ընթացքում պատմական փաստաթղթեր են ուսումնասիրել։ Ակնհայտ է, որ գործընթացները նախկին տրամաբանությամբ չեն շարունակվում»։
Հեղափոխության օրերին Ավան վարչական շրջանում ցույցերին մասնակցած քաղաքացիների վրա հարձակված և նրանց մեքենաները ջարդած աղմկահարույց միջադեպին ներկա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է factor.am-ը:
Թուրքիայի Զոնգուլդաք շրջանում 3 աղջկա միջև կատաղի ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ իր թիմի կիսապաշպան Սանդրո Տոնալիով հետաքրքրվում են «Ռոման» և «Լիվերպուլը»:
Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ Սկոպիեի հետ Աթենքի համաձայնագրին:
Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեջ մտնող 70-ից ավելի երկրներ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում պայմանավորվել են էլեկտրոնային առեւտրի շուրջ բանակցությունների գործընթաց սկսել՝ նպատակ ունենալով մշակել դրա կարգավորման միջազգային կանոններ:
Ֆլորիդայում ձերբակալվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին քաղաքական խորհրդական Ռոջեր Սթոունը:
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 25-ին հանդիպել է Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովայի հետ (Gulsat Sakhyevna Mammedowa):
Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյոք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքը այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը:
Քննարկվել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում:
Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը: Որդեգրված քաղաքականությանը հավատարիմ՝ ինքնամաքրման գործընթացը ոստիկանությունում շարունակվում է:
«Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքները դեռևս հայտնի չեն»,- այս մասին 168.am-ի հետ զրւյցում նշեց Կ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրում է այցով ժամանել Պրիշտինա:
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։
Հունվարի 25-ին վերաբացվեց Արդշինբանկի «Չարենցավան» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Վերաբացված մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որն ավելի դյուրին է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին:
Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել, որը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակ ունի: Այս մասին հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հարցի շուրջը խորհրդարանում պահպանվող տարաձայնությունների ֆոնին պատգամավորներին քաղաքավարի երկխոսություն կազմակերպելու եւ ընդհանուր կարծիքի գալու քողարկված կոչ է արել:
«Ղեկավարությունն էլ է մեղավոր, որովհետև 3-4 ամիս է՝ մաքսատանը բարձիթողի վիճակ է: Մտա՝ զարմացա, մաքսազերծողներին էլ խղճացի. ոնց որ մենք մաքսազերծողները լինեինք, իրենք՝ ուղևորները»:
Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն միանգամայն տարբեր դիրքորոշումներ ունեն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի եւ Ուկրաինայում շարունակվող հակամարտության շուրջ:
«Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերությւոններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ»:
Նիկոլ Փաշինյանի առաջին տպավորությունն այն է, որ վենեսուելական իրադարձությունները հակասահմանադրական են: «Ամեն դեպքում՝ ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար»,- ասել է նա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: