Զոհրապ Եգանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Հունվարի 25-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Եթե ԱՄՆ-ի նախագահը հանդիպի Ռուսաստանի նախագահի հետ, մեր հարցը պետք է լինի նրանց բանակցությունների օրակարգում:
Նիկոլ Փաշինյանի արդարացումները ինձ անչափ մտահոգեցին: Վտանգ եմ տեսնում, որ վարչապետը սկսում է է՛լ ավելի հեռանալ հեղափոխական արժեքներից, երբեմն էլ՝ անգամ ադեկվատությունից: Ի՞նչ է նշանակում ԱԺ պատգամավորները միշտ էլ 13-րդ աշխատավարձ են ստացել: Այդ երբվանի՞ց սկսեցիք նախորդների փորձը օրինակելի համարել:
Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու:
«Նախկին լրագրողները, որոնք վայրկենաբար դարձան ազգով մտահոգ քաղաքական գործիչներ, ուզում են արտադատարանական մեխանիզմներ ստեղծել, միգուցե նաեւ վերականգնել գրաքննությունն ու հավատաքննությունը»։
Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաեւ Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք` մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատներս, վրդովված ենք «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից:
«Մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական միությանը նոր պետությունների անդամակցման շուրջ կոնկրետ բանակցություններ չկան:
Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով կա 2 զոհ, 15 վիրավոր և 1 անհայտ կորած:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից ու Եգիպտոսից ներկրված 582 տոննա նարինջը: Լուրը հայտնել են Կրասնոդարում և Ադիգեայում «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցչությունները։
Հորս անունը Վովա է։ Այսօր Ռուսաստանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ճիշտ դիմել` Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ։
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է մրցույթ փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, ծերանոցներ, հատուկ դպրոցներ և այլն) մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության/հետազոտական նյութերի պատրաստման համար։
Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ կալանավորվել է:
Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:
«Ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլթոնը Ալիև-Նիկոլ հանդիպումը ողջունեց, Պուտինը`ոչ: Աշխարքաղաքական նոր լարվածություն է սկսվում, անկանխատեսելի շրջադարձներով»:
Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ :
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, եւ ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել խորհրդարանից դուրս:
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը:
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ«Բագրատաշենի» մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին այցելել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և տարածքում կայանած մեքենաները դուրս հանելու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել:
Հայաստանը հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և խաղաղ հանգուցալուծման հույս հայտնում։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 29-ին կայցելի Հայաստան։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում «Թալիբան» արմատական շարժման հետ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության շուրջ պայմանով, որ թալիբները երաշխիքներ կտրամադրեն իրենց վերահսկած տարածքում ահաբեկչական խմբավորումներ չթաքցնելու վերաբերյալ: