ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:
Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը Louis Vuitton Horizon անլար ականջակալներ է ներկայացրել:
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե Գյումրիում հաշմանդամություն ունեցող մայրն ու իր երկու երեխաներն ինչ սարսափելի ծանր պայմաններում են ապրում։
«Թող չասեն՝ չենք կարող, և թող չասեն՝ փող չկա։ Եթե չեն կարող, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը չի կարող։ Չի կարողանում իշխանությունը։ Երբ իշխանությունը խնդիր է դնում ու չի կարողանում, հանգիստ հեռանում է, ու գալիս է մեկ այլ՝ կարող իշխանություն»։
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները և անտառտնտեսության աշխատակիցները մարել են հունվարի 24-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում գտնվող խոտածածկ տարածքի հրդեհը, որը հասել էր մոտակա անտառ:
Աշխարհում սմարթֆոնների երկրորդ խոշորագույն արտադրողը մտադիր է ներկայացնել իր 5G սմարթֆոնը հաջորդ ամիս Բարսելոնայում կայանալիք MWC 2019-ի ընթացքում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր խորհրդական է նշանակվել Դավիթ Կարապետյանը:
Կատալոնացիները մտադիր են ստանալ ֆուտբոլիստին անվճար:
Ռուսական համապետական «НТВ» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձին։
Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության նոր նախագահ Աննեգրետ Կրամփ-Կարենբաուերն ժողովրդականության վարկանիշում առաջին անգամ առաջ է անցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից:
«Մեզ ասում են՝ պատրաստվեք խաղաղության, թուրքն իր բնակչությանը պատրաստել է ատելությամբ պատերազմի, իսկ մենք մեր բնակչությանը պատերազմի պետք է պատրաստենք՝ ունակություններ ու գիտելիքներ տալով։ Խաղաղասիրությունը մեր մեջ այնպես է նստած, որ դրա մասին մեկ անգամ ավելորդ խոսել պետք չէ»
Վրաստանի արդարադատության նախարարությունը եւ Հաագայի Միջազգային քրեական դատարանը համաձայնագիր են ստորագրել Հաագայի դատարանի վճիռներն ի կատար ածելու վերաբերյալ, այսինքն՝ միջազգային հանցագործները կկարողանան պատիժը կրել Վրաստանում:
Վարդենյաց լեռնանցքը, հունվարի 25-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Այսօր կայացել է Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը:
«Ադրբեջանի ցանկությունն է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կամ առաջարկություններն անցյալում լինեն, և դրա հաար շատ բաների են պատրաստ։ Այդ առաջարկությունները միջազգային հանրության կողմից այդ տարածքների վրա Ադրբեջանի սուվերենությունը կասկածի տակ են դնում։ Դա շատ կարևոր գործընթաց է մեզ համար»։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի իշխանությունները որոշել են կյանքի կոչել հայ-հրեական արմատներով հայտնի գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կառուցման միտքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 25-ին, ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:
Apple կորպորացիան հեռացրել է ավելի քան 200 աշխատակիցների, որոնք զբաղված էին Titan ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման նախագծում:
Փոփոխությունների արդյունքում ֆեյսբուքյան օգտատերը կարող է կոդավորված հաղորդագրություն ուղարկել մեկին, ով ունի միայն WhatsApp հաշիվ: Ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ ծրագրերը առանձին են:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել, որ մանկունյանցիների ներկայիս մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պետք է մնա իր պաշտոնում հաջորդ մրցաշրջանում:
Ոստիկանության պետը, 1-ին տեղակալն ու տեղակալները (նշենք, որ ոստիկանապետն ունի հինգ տեղակալ, այդ թվում նաև առաջին տեղակալը) ստացել են 628 հզր դրամ պարգևավճար (հարկերի գանձումով ՝ 560 հզր դրամ), գլխավոր խումբը՝ վարչության պետերը՝ 391 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 289 հզր դրամ, ավագ խումբը պարգևատրվել է 311 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 231 հզր դրամ, միջին խումբ ՀԿՀ ավագ օպերլիազորները, ավագ օպերլիազոր, օպերլիազորները պարգևատրվել են 234 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 176 հզր դրամ, ոստիկանության զորքերը պարգևատրվել են 121 հզր դրամով, հարկերի գանձումով՝ 93 հզր դրամ, սպաները՝ 239 հազար, զուտ չափը՝ 179 հզր դրամ:
«Գիտեմ, որ շատերն են կողմ, չեմ էլ կարծում, որ լինի մեկը, ով դեմ է: Ո՞վ չի ուզում, որ այդ կառույցը գործի: Եթե չեն ուզում ՝ դա իրենց գործն է: Լինելով իշխանության ներկայացուցիչ՝ Սասուն Միքայելյանը կկարողանա հովանավորչության խնդիրը լուծել: Երկրապահում մարդկանց մի բանակ է, որը միշտ պատրաստակամ է գնալ ու զոհվել հանուն հայրենիքի»:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարգևավճարների աղմկահարույց խնդրի հետ կապված խոստացավ, որ երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնի իր տարեկան հայտարարագիրը, ամեն ինչ պարզ կլինի։
«Անընդհատ կրկնում են՝ 25 կգ: Այսինքն, ուղևորը որ մի տեղ է գնում, ոչ մի շոր չպե՞տք է վերցնի իր հետ: Ի՞նչ է, պետք է գնանք մարմնավաճառ աշխատենք, որ փող վաստակե՞նք: Թող մեր վարչապետն աշխատանքով ապահովի, մենք էլ չգնանք: Հեշտ չի այս աշխատանքը, ու երբ ինքը որևէ աշխատատեղ չի ստեղծել, ումից ի՞նչ է պահանջում»,- ասաց բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենն ու հայտնեց, որ հիմա ունի 25 հոգի ուղևոր և 2 տոննա բեռ»:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
ԱՄՆ-ի դրամահատարանը հունվարի 24-ին ներկայացրել է հոբելյանական մետաղադրամների շարք՝ նվիրված «Ապոլոն-11»-ի առաքելության 50-րդ տարեդարձին, որի անդամները առաջինն են ոտք դրել Երկրի բնական արբանյակի մակերեւույթի վա, նորույթը կարելի է ձեռք բերել դրամահատարանի կայքում։
Հունվարի 5-ին ոստիկանության Արաբակիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը Վաղարշյան փողոցում գործող սուպերմարկետից գաղտնի հափշտակել էր թանկարժեք կոնյակ։
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: