Բաժիններ՝

Վրաստանը միջազգային հանցագործների կընդունի իր բանտերում

Վրաստանի արդարադատության նախարարությունը եւ Հաագայի Միջազգային քրեական դատարանը համաձայնագիր են ստորագրել Հաագայի դատարանի վճիռներն ի կատար ածելու վերաբերյալ, այսինքն՝ միջազգային հանցագործները կկարողանան պատիժը կրել Վրաստանում:

Այդ մասին ասված է արդարադատության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս փուլում Հաագայի դատարանի կողմից դատապարտվածների փոքր թվաքանակի պատճառով անհրաժեշտություն չկա օգտագործել վրացական բանտերը:

«Իրադրության փոխվելու դեպքում Վրաստանի պատժական համակարգն արդեն կկարողանա օգնել Միջազգային քրեական դատարանին եւ դատապարտյալներին ընդունել իր տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ: Հաագայի դատարանն ավելի վաղ նմանօրինակ համաձայնագրեր է ստորագրել Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Սլովենիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031