«Հանդիպել եմ Արմեն Աշոտյանի հետ». Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով:

Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք կազմակերպչական մի շարք հարցեր, որոշեցինք պատգամավորների մասնակցությունը տարբեր հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հստակեցրինք տարատեսակ զեկույցներիշուրջ մեր պատվիրակության դիրքորոշումը:

Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, քանի որ պատրաստվում ենք գործի դնել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ տանելու համար:

Հավելեմ նաև, որ քիչ առաջ հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Խոսել ենք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներից, միջազգային այս հարթակում նախկինում եղած և առաջիկայում մեզ սպասվելիք մարտահրավերներից, մի շարք այլ հարցերից: Հիշեցնեմ, որ վերջին մեկ և կես տարում հենց Արմեն Աշոտյանն էր գլխավորում Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս