Բաժիններ՝

ԱԻՆ-ը ռեստորանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս