
Louis Vuitton-ը ներկայացրել է անլար ականջակալներ

Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը Louis Vuitton Horizon անլար ականջակալներ է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է նորաձևության տան մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:
Գաջեթը Bluetooth միացման հնարավորություն ունի, զարդարված է Monogram-ի նման սպիտակ, սև և կարմիր գույներով կամ LV-ի նշանով՝ դեղնակապույտ գծերով: Ականջակալների լիցքավորման համար նախատեսված է հատուկ գլանաձև պատյան: Ականջակալների լիցքավորումը տևում է 10 ժամ:
Նորաձևության տունը ներկայացրել է նաև տարբեր գույների «խելացի ժամացույցներ»՝ Tambour Horizon անվանմամբ: Ժամացույցում կա My Travel ծրագիրը, որը պահպանում է օգտատիրոջ ճամփորդությունների մասին տեղեկությունները: