
«Սուլշերը հիմա իր ճակատագրի տերն է». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախին պաշտպան Գարի Նևիլը կարծիք է հայտնել, որ մանկունյանցիների ներկայիս մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պետք է մնա իր պաշտոնում հաջորդ մրցաշրջանում:
«Հիմա Սուլշերը լավագույն դրությունն ունի ակումբում: Նա իր ճակատագրի տերն է: «Մանչեսթեր Յունայթեդը» նրան հայտարարել է՝ որպես ժամանակավոր մարզիչ, և նա օգտագործում է իր շանսը: Կան նաև այլ թեկնածուներ գլխավոր մարզչի պաշտոնի համար, բայց Սուլշերն ավելի նախընտրելի տեսք ունի: Նա գիտի ֆուտբոլիստներին, ակումբը և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
45-ամյա նորվեգացին դարձավ 3-րդ մարզիչը պատմության մեջ, ով տարավ 6 հաղթանակ ԱՊԼ-ի առաջին 6 խաղերում: Ավելի վաղ նման բան հաջողվել էր միայն Կարլո Անչելոտիին («Չելսի») և Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը