
«Բարսելոնան» պլանավորում է ստորագրել Խուան Մատային

Կատալոնացիները մտադիր են ստանալ ֆուտբոլիստին անվճար:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Բարսելոնան» մտադրված է հասնել համաձայնության իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հետ, ում պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է հաջորդ ամառ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խուան Մատան բանակցություններ է վարում «Կարմիր սատանաների» հետ նոր պայմանագրի վերաբերյալ:
«Բարսելոնայից» բացի, 30-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Յուվենթուսը» և ՊՍԺ-ն: Բայց «Բարսելոնայի» օգտին խաղում է այն փաստը, որ Մատան հայտարարել է, որ դեմ չէր լինի վերադառնալ հարազատ Իսպանիա:
«Կապտանռնագույնները» հույս ունեն, որ ֆուտբոլիստին կառաջարկեն բոլոր ցանկալի պայմանները և կստանան նրան անվճար՝ որպես ազատ գործակալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը