Բաժիններ՝

Էստոնիայի մայրաքաղաքում կանգնեցվելու է Սերգեյ Դովլաթովի հուշարձանը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի իշխանությունները որոշել են կյանքի կոչել հայ-հրեական արմատներով հայտնի գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կառուցման միտքը: Այս մասին տեղեկացնում է Estonian World-ը:

«Դովլաթովը Էստոնիայի մայրաքաղաքում ապրել է 1972-1975 թթ-ին՝ որպես լրագրող աշխատելով տեղական ռուսալեզու «Սովետական Էստոնիա» թերթում: Նա իր այս փորձառությունն ու Էստոնիայում ապրելու շրջանը նկարագրել է կարճ պատմությունների ժողովածուի մեջ»,- գրում է կայքը:

Կայքը հիշեցնում է, որ Դովլաթովի մասին ռուս կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմը հիմնված է գրողի՝ «Կոմպրոմիս» ժողովածուի մի քանի պատմվածքների վրա, որոնք գրվել են Էստոնիայում անցկացրած տարիներին:

Տալլինի իշխանությունների տարածած հայտարարությունում ասվում է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարելու հուշարձանի նախագծման համար: Դովլաթովի ընտանիքի անդամներն ԱՄՆ-ից ևս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Նախատեսվում է հուշարձանի տեղադրման վայրը հաստատել մինչև 2019-ի հունիսի 3-ը:

Սերգեյ Դովլաթովը հայ-հրեական ծագումով գրող է: Հայրը եղել է հրեա (Դոնատ Մեչիկ), մայրը` հայ (Նորա Դովլաթյան): Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են «Մայրցամաք» և «Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: Գրողը վախճանվել է 1990թ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս