Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր խորհրդական է նշանակվել Դավիթ Կարապետյանը: Այս մասին Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

« Հուսով եմ արդարացրեցի կառավարությունում՝ առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Կարապետյանը:

Դավիթ Կարապետյանը կառավարությունում եղել է նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը:

Տեսանյութեր

Լրահոս