Ռուսական «НТВ» հեռուստաալիքն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձին
Ռուսական համապետական «НТВ» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձին։
Հեռուսատաալիքը մասնավորապես նշում է. «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ձերբակալել են 2008թ. երկրում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ուղերձ է փոխանցել իր կողմնակիցներին, որում խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին, իսկ իրեն անվանել քաղբանտարկյալ։
Նախկին նախագահի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, բացարձակ անկարողություն են ցուցաբերում երկրի կառավարման ոլորտում, և ներքին ու արտաքին քաղաքականության ու տնտեսության մեջ գործած սխալների գինը շատ բարձր է լինելու։
Մեկնաբանելով իր ձերբակալությունը՝ Քոչարյանը նշել է, որ մի քանի արկածախնդիրների ձեռքով սարքած գործն արդեն քանդվել է, ինչպես նաև ասել, որ «բանտն իրեն չի ստիպի հրաժարվել քաղաքական գործունեությունից»։
«НТВ»-ի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի ուղերձին
Ռուսական մեդիան՝ Ռոբերտ Քոչարյանի մասին#ՌոբերտՔոչարյան #ուղերձ #НТВ
Gepostet von Yerevan.Today am Freitag, 25. Januar 2019