Բաժիններ՝

ԱՄՆ-ում հոբելյանական մետաղադրամներ են ներկայացրել Լուսնի վրա ամերիկացիների իջնելու 50-ամյակի առթիվ

ԱՄՆ-ի դրամահատարանը հունվարի 24-ին ներկայացրել է հոբելյանական մետաղադրամների շարք՝ նվիրված «Ապոլոն-11»-ի առաքելության 50-րդ տարեդարձին, որի անդամները առաջինն են ոտք դրել Երկրի բնական արբանյակի մակերեւույթի վա, նորույթը կարելի է ձեռք բերել դրամահատարանի կայքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է դրամահատարանը, շարքում կթողարկվեն արծաթադրամներ՝ մեկ դոլար եւ կես դոլար արժողությամբ, ինչպես նաեւ հինգդոլարանոց ոսկեդրամ: Առաջին անգամ արծաթի կազմը կհասնի 99,9 տոկոսի, նախկինում հուշադրամներում օգտագործվել է 90 տոկոս արծաթ եւ 10 տոկոս պղինձ:

Մետաղադրամների շնորհանդեսն, ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը, տեղի է ունեցել հունվարի 24-ին Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում՝ Դյուք Չառլզի մասնակցությամբ, որը 1969 թվականի հուլիսի 20-ին «Ապոլոն-11»-ի արշավախմբի կապի գործարկուն էր, իսկ ավելի ուշ ինքն էլ է եղել Լուսնի վրա՝ դառնալով իններորդ եւ ամենաերիտասարդ երկրաբնակը (37 տարեկան), ով եղել է այնտեղ:

Նշվում է, որ հուշադրամներից ստացված միջոցները կհատկացվեն Վաշինգտոնում Տիեզերագնացության թանգարանի ցուցահանդեսի ապահովանը եւ կրթական ծրագրերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս