Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հունվարի 8-ին կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին:
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ»
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի առնչությամբ ` այն համարելով անօրեն միջամտություն ու ոտնձգություն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կմեծացնի Իրանի նկատմամբ ճնշումը:
Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ:
«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարություն է դիմել 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով՝ ավելի քան 90 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին անվանում է Մայք:
«Գազի գնի հետ կապված այս փոփոխությունը կարող է մեկ կամ մի քանի ամիս տևել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ գազի գինն ավելի կբարձրանա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված քրեական գործով պարզվել են Որոտան համայնքի 45-ամյա բնակիչ Ռոմիկ Օհանջանյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները։
Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։
«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան ուշադրության է արժանացել գերմանական երկու գրանդների կողմից:
2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչև փետրվարի վերջ ՊԵԿ-ի որոշ բաժիններ լուծարվելու են, իսկ որոշ վարչություններ վերակազմավորվելու են և շարունակեն գործել Ֆինանսների նախարարության կազմում։
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո:
Իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տրանսֆերի մասին շշուկները:
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը:
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ:
«Հիմա մինչև ԱՎԾ-ն չհրապարակի տարվա ամփոփիչ ցուցանիշները, վաղ է գնահատականներ տալ։ Դա ընդհանուր ուղևորահոսքն է, որը ոչ մի կոնկրետ թվի հաշվարկի վրա չի ազդում»,- ասաց Ա. Մարկոսյանը։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ:
Ամանորի տոներին ընդառաջ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել նաև Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի գլխավորությամբ։