Վալերի Օսիպյանի հանձնարարության շնորհիվ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են 1 տասնյակից ավելի հետախուզվողների, այդ թվում՝ միջազգային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ամանորի տոներին ընդառաջ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել նաև Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի գլխավորությամբ։
Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին նույնպես «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան ժամանողների և մեկնողների թիվը կրկնակի ավելացել է և ոստիկանապետի հանձնարարականն է, որպեսզի տեղում կատարվի քաղաքացիների անվտանգության ապահովման ճիշտ աշխատանքներ, ինչը տեղի ոստիկանության և օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները հունվարի 1-ից մինչև առ այսօր հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, ովքեր ՀՀ քր. օր-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ են եղել, մի քանիսն էլ հետախուզման մեջ են եղել այլ պետությունների իրավապահների կողմից, մի քանիսի նկատմամբ էլ արգելանքի որոշումներ է եղել քննիչների կողմից։
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են հունվարի 7-ին Սոչի-Երևան 2761 չվերթի ժամանումից հետո հայտնաբերել են 2018 թվականի ապրիլի 11-ից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի ներքին գործերի վարչության կողմից ՌԴ քր. օր-ի 264 հոդվածի 1-ն մասի (ավտովթար՝ մարմնական վնասվածքով) մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Նորայր Խոջամանյանին։
Նույն օրը նույն չվերթի ժամանումից հետո «Զվաթնոց»-ի ոստիկանները իրենց մոտ բերման են ենթարկել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Ռուստամ Ռախմատովին, ով 2016 թվականի հունվարից Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Խոտլոնսկի մարզի Կուրգան Տյուբե քաղաքի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 375 հոդվածի 3-րդ մասի (դասալքություն) մեղադրանքով։ Հոնվարի 6-ին Մոսկվա-Երևան 897 չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն է ներկայացել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից Ոստիկանության Վաղաշապատի բաժնի կողմից հետախուզվող 23-ամյա Վահագն Հովակիմյանը։
Նույն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին Փարիզ-Երևան 1060 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տեղի ոստիկանություն է բերման ենթարկվել 2014 թվականի հուլիսից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող 54-ամյա Հայաստան Գասպարյանը։ Հոնվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո բերման են ենթարկել 2012 թվականի մարտից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Արսեն Սարգսյանին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։