
«Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» մտել են պայքարի մեջ Մորատայի համար

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան ուշադրության է արժանացել գերմանական երկու գրանդների կողմից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Ալվարո Մորատան հունվարին կարող է հեռանալ «Չելսիից»: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Ընդ որում, 2 ակումբն էլ արդեն հարցում կատարել են Մորատայի կապակցությամբ, բայց ոչ մի պատասխան չեն ստացել: Բացի այդ, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Սևիլիան» և «Միլանը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարո Մորատան ԱՊԼ-ի շրջանակներում անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը