
«Այս պահի դիմելիության քանակի միտումները ցույց են տալիս, որ լինելու է նույն քանակը, ինչ նախորդ զորակոչին»

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարություն է դիմել 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով՝ ավելի քան 90 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանը:
«Պատիվ ունեմ» և «Ես» ծրագրերը շարունակվելու են: Քանակային առումով դեռևս վաղ է վերջնական եզրահանգումներ անելը, բայց այս պահի դիմելիության քանակի միտումները ցույց են տալիս, որ լինելու է նույն քանակը, ինչ նախորդ զորակոչին»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով` կան դիմումներ, որոնք հանձնաժողովներում քննարկման փուլում են, և վերջնական թվերը կներկայացվեն զորակոչի ավարտին: