Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է խոտհունձը:
«Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տրանսֆերին:
Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի առաջին փուլի արգելքը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
ՀՀ կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:
Վահան Կոստանյանն ազատվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Հիլն ամենատարածված համեմունքներից է, որը հարուստ է ֆիտոնուտրիետներով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ համեմունքը կարող է օգտագործվել մի շարք խնդիրների դեպքում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Շվեդիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հետ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը հուլիսի 3-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջարկներով փորձում են հասկանալ, թե ինչ խորության են պատրաստ ՀՀ նոր իշխանությունները, թեև կա նաև հայտարարություն, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների հարցում կտրուկ շրջադարձեր չեն լինելու»:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին:
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը:
«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելն ամռանը կարող է լքել ակումբը:
Երևանի տարածքի 80-85 տոկոսը շուրջօրյա ջրամատակարարում ունի, մնացած բնակավայրերը նվազագույնը ստանում են 17 -ժամյա ջրամատակարարում:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել է այս տեղեկությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, թե տեղյակ չէ՝ երբ է նա վերադառնալու Հայաստան։
Խաչատրյան տրիոյի նոր ալբոմում ընդգրկվել են հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ձայնասկավառակը ներառում է 14 գործ:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կիսվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին մտքերով:
Երևանի մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման ժամանակ առ ժամանակ դադարեցումները, որոնք պայմանավորված են «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետ, մինչ շաբաթվա վերջ կկարգավորվեն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով, ս.թ. հուլիսի 3-ին Ժամը 19.00-21.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը։
Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական, ձերբակալված Էդուարդ Բաբայանը հերքում է իր մասնակցությունը «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպին:
Հայաստանում ուժգին տապի հետ կապված բաժանորդի կտրվածքով 2 խորանարդ մետր ջուր ավելի է սպառվել, քան սովորական օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը:
Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: