Բաժիններ՝

Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցերով, ուսուցման ծրագրերով, ուսումնական գործընթացով: Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանը, քննական հանձնաժողովների կազմերի համալրման անհրաժեշտությանը և այլ հարցերի:

Նախարար Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանն ու բաժինների պետերը նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը, փորձաքննությունների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը:

Նախարարը կարևորել է լաբորատոր սարքավորումների արդիականացման, ինչպես նաև փորձագետների աշխատանքի նյութական և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս