Գործի են դրվել ինչպես ավանդական գերանդին, եղանն ու փոցխը, այնպես էլ՝ բոլոր մեխանիզմներն ու մեքենաները

Հունիսի վերջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է խոտհունձը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն ընթանում է ցածրադիր գոտիներում կամ բնակավայրերին մերձակա խոտհարքերում:

Գործի են դրվել ինչպես ավանդական գերանդին, եղանն ու փոցխը, այնպես էլ՝ հնձող, հավաքող, հակավորող, տեղափոխող բոլոր մեխանիզմներն ու մեքենաները: «Մի քանի օրում մեր գյուղի տնտեսություններում արդեն մոտ 350 հեկտար բազմամյա խոտաբույսերի դաշտեր են հնձվել: Առվույտի մեկ հեկտարից ապահովվել է մոտ 3, կորնգանի մեկ հեկտարից՝ մինչեւ 4 տոննա բերք: Առհասարակ, բարձր բերքատվություն են ապահովելու նաեւ բնական խոտհարքերը, որտեղ հունձը կսկսվի առաջիկա օրերի ընթացքում»,-նշեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ եղած տեխնիկան եւ աշխատուժը բավարար են՝ խոտի բերքահավաքն անխափան կազմակերպելու եւ ավարտելու համար: Լեռնային գոտիներում խոտհունձը կսկսվի հուլիսի վերջերին կամ օգոստոսի սկզբներին:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031