Բաժիններ՝

«Ջրաշխարհ»-ն ու «Գրանդ Քենդի»-ն կապ չունեն ջրամատակարարման դադարեցումների հետ. Վեոլիա Ջուր

Երևանի տարածքի 80-85 տոկոսը շուրջօրյա ջրամատակարարում ունի, մնացած բնակավայրերը նվազագույնը ստանում են 17 -ժամյա ջրամատակարարում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:

Անդրադառնալով բնակչության շրջանում տարածված խոսակցություններին, թե որոշ վարչական շրջաններում ջրամատակարարումը պարբերաբար դադարեցվում է, օրինակ «Ջրաշխարհ»-ի կամ «Գրանդ Քենդի» ընկերության պատճառով, Գրիգորյանը հավաստիացրեց, որ «Ջրախարհ»-ն ունի իր խորքային հորերը և իր ջրաքանակն ապահովում է այդ հորերի միջոցով: «Մեզ ձեռք կտար, որ այդ ընկերությունը մեզանից ջուր վերցներ, քանի որ մենք ի վիճակի ենք ջուր տալու»,-պարզաբանեց նա, հավելելով, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը և նմանատիպ արտադրական ձեռնարկություններն ունեն իրենց համար նախատեսված առանձին ջրագիծ՝ արդյունաբերական նպատակների համար, որը կառուցված է եղել Սովետական միության տարիներից:

«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը նշեց նաև, որ հանրապետության շատ համայնքներում չկա ոռոգման համակարգ և բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: «Դա շատ մեծ ազդեցություն է գործում ջրամատակարարման համակարգի վրա»,-հավելեց Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս