Բաժիններ՝

Սաստիկ տապի պատճառով բնակիչները նորմայից 2 խորանարդ մետր ավելի են ջուր սպառում. «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրեն

Հայաստանում ուժգին տապի հետ կապված բաժանորդի կտրվածքով 2 խորանարդ մետր ջուր ավելի է սպառվել, քան սովորական օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն:

Լըֆեն խոսեց Արարատյան պոմպակայանում տեղի ունեցած վթարի, ինչպես զանազան մանր և խոշոր վթարների մասին, որոնք տեղի են ունեցել մայր ջրատարի վրա, և որը միացնում է վերոհիշյալ պոմպակայանը Երևան քաղաքում գտնվող ջրամբարի հետ: «Ուրբաթ օրվանից ի վեր աշխատել ենք օրն ի բուն, որպեսզի կարողանանք լիովին վերացնել տեղի ունեցած վթարները: 500 լիտր վայրկյան ջուր կարողացել ենք վերականգնել որպես ջրամատակարարում դեպի Երևանում գտնվող ջրամբարներ, և եթե մեզ հաջողվի այս 500 լիտր վայրկյան ջրի քանակը պահպանել, այս պարագայում մենք կկարողանանք վերականգնել բնականոն իրավիճակը»,-ասաց նա:

«Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը հորդորեց բնակիչներին խնայողաբար օգտագործել ջուրը և այն չմսխել ամենուրեք: «Քանի որ այսօր արդեն իսկ կա ջրի գերսպառում, ջրի մսխումն այս պարագայում պարզապես անթույլատրելի է»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս