ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել «Իսրայելի ռազմարդյունաբերություն» (IMI Systems) կոնցեռնի հետ արդիական հրթիռային սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ։ Գործարքի ընդհանուր արժեքը հաշվվում է մի քանի հարյուր մլն շեկել։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրմանով սահմանվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, հանրակրթական հիմնական մասնագիտացված պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մարզային թիմը, որն օրերս Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) և անցել է եզրափակիչ փուլ:
Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար կտրամադրվի 30 մլն դրամ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պետության բարձրագույն պաշտոնում իր գործողությունները պաշտպանում է ամերիկացիների 52 տոկոսը։
Թրամփի ադմինիստրացիան դիտարկում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը. Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներից այս տարի 76-ին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնել աշխատանքի:
«Վիճակագրական վարչության թվերը զավեշտալի են, անմխիթար են մեզ համար. 6412 հեկտարով ցանքատարածությունները նվազել են: Նման զավեշտալի վիճակ Հայաստանի գյուղատնտեսությունը չի ունեցել»:
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է Պեպ Գվարդիոլայի հետ շփման մասին «Բարսելոնայում» իրենց համատեղ աշխատանքի ընթացքում:
Հին խոսք կա, որ վերագրում են Վոլտերին՝ Աստված իմ, փրկիր ինձ իմ ընկերներից, իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ… Եվ իրոք, ընկերների հետ երբեմն ավելի դժվար է, քան բացահայտ թշնամիների հետ, քանի որ հնարավոր է դիմակայել ակնհայտ ատելությանը, վիրավորանքին, կեղծիքին ու բամբասանքին, այնինչ դժվար է դիմադրել այնպիսի մի մահացու զենքի, ինչպիսին քծնանքն է:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 08.00-15.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով:
Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, արտադրում հորմոններ: Գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո կամ հիպերթիրեոզ. ամեն բան կախված է նրանից՝ գեղձի ակտիվությունը մեծանում է, թե նվազում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։
Պաշտոնական այցով Սիրիայում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պաշտպանական ոլորտում։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ հաղթել ԱՊԼ-ն ավելի դժվար է, քան նվաճել չեմպիոնական տիտղոս Բունդեսլիգայում:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՚ մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Անօդաչու թռչող սարքերի/ԱԹՍ դեմ պայքարի համար նախատեսված մոբիլ խմբերը, որոնք կիրառում են Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը, ձևավորվել են Ռուսաստանի զինված ուժերում։
ՀՀ մշակույթի նախարարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արմատական փոփոխությունների կարիք է տեսնում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
ԵՄ-ն Իրանին է հատկացրել $21 մլն ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է երկրի տնտեսական զարգացման համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտում այս քայլը որակվել է՝ որպես «սխալ ազդանշան ոչ հարմար պահին»։
ՀՖՖ-ն ցավակցական ուղերձ է հղել Երեւանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ռուսաստանի կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում «Կասպիյ» ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի են զոհվել:
Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի նահանգապետ Դագ Դյուսին կարող է Սինդի Մակքեյնին՝ քաղցկեղից մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի կնոջը, նշանակել այն պաշտոնում, որը նա զբաղեցնում էր:
Օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում Եվրոպական պաշտպանական պլանի զարգացման հարցում։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցով հայ-գերմանական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան:
Օգոստոսի 26-ին Իրանում այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող F-5 տեսակի ռազմական կործանիչ է վթարի ենթարկվել, որի հետևանքով օդաչուն, որը Իրանում հայտնի գնդապետ Մանուչեհր Ֆաթթահին էր, զոհվել է։