«ԱՊԼ-ում չեմպիոնական տիտղոսը հաղթելն ավելի դժվար է, քան Բունդեսլիգայում». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ հաղթել ԱՊԼ-ն ավելի դժվար է, քան նվաճել չեմպիոնական տիտղոս Բունդեսլիգայում:
«Հաղթել ԱՊԼ-ն, իհարկե, ավելի դժվար է: Պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր խաղի: 7 տարի առաջ ամեն ինչ այլ էր: Ֆուտբոլը փոխվել է: ԱՊԼ-ն հիմա այլ մարտահրավեր է: Չեմ ուզում համեմատել, բայց Բունդեսլիգայում, եթե դու կարողացել ես հաղթել «Բավարիային», դա արդեն լավ է, քանի որ մյունխենցիները սովորաբար հաղթում են մնացած բոլոր խաղերը: Անգլիայում այդպիսի բան չի կատարվում: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթին» անպարտելի չէր նախորդ մրցաշրջանում: Մանչեսթերյան ակումբը հավաքեց 100 միավոր, բայց այստեղ դա շատ հազվադեպ բան է»,- Կլոպին է մեջբերում Goal-ը:
Կլոպը 2 անգամ նվաճել է չեմպիոնական տիտղոսը Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ 2011 և 2012 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը