Առողջապահության նախարարությունը բուժհաստատությունների համար պատվիրել է մոտ 2400 համակարգիչ

Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով: ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհիմնարկների համար պատվիրել է մոտ 2400 համակարգիչ: Նախարարն այս մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Բուժհաստատություններին թղթաբանությունից ազատելու հարցն ինձ մտահոգել է դեռ 10 տարի առաջվանից: Մենք արդեն պատվիրել ենք 2400 համակարգիչ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների համար: Դրանք Հայաստանում կլինեն մոտ 2 ամսից, և կբաշխվեն բուժհիմնարկներին»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ թղթաբանությունից ազատման հարցի լուծումը պատկերացնում է էլեկտրոնային առողջապահության ներդրմամբ: Նա կարևորեց նաև, որ այն, ինչ արվի էլեկտրոնային տարբերակով, չարվի միաժամանակ նաև թղթայինով: Իսկ համակարգչային ֆոնդի խնդիրն արդեն կարելի է համարել լուծված:

Տեսանյութեր

Լրահոս