Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ, որը հասանելի է կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը  պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր օգոստոսի 25-ին՝ ներկայացնելով որոշման պատճառները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031