Բաժիններ՝

Կալմիկիայում ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանի երկու քաղաքացի

Ռուսաստանի կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում «Կասպիյ» ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի են զոհվել: Այս մասին տեղեկացնում է Կալմիկիայի ներքին գործերի նախարարությունը:

Ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:00-ին: Նախնական վարկածով՝ «Սուբարու» ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Ստացած վնասվածքների արդյունքում տեղում մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ: Վարորդը և երկու ուղևորներ, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, հոսպիտալացվել են ծանրության  տարբեր աստիճանի վնասվածքներով:

Ներքին գործերի մարմինները փաստի առթիվ քննություն են իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031