Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 6-ը ներառյալ:
Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Հայոց» աշխարհ» թերթը գրում է. «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շարժման սկզբում բազմաթիվ հանդիպումների եւ երկխոսությունների փորձեր են եղել ցուցարարների եւ եկեղեցականների միջեւ, սակայն ցուցարարները ոչ թե հստակ պահանջներ ունեին, այլ ավելի շատ քմահաճույք, որն անհամատեղելի է թե՛ Եկեղեցու դավանանքի, թե՛ նվիրապետական կարգի, թե՛ եկեղեցու ավանդույթների հետ:
46-ամյա Գագիկ Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած:
Չինաստանում բարեփոխումների եւ արտաքին աշխարհի հետ համագործակցելուն միտված քաղաքականության իրականացման գործընթացում հաջողվել է վճռորոշ հաղթանակի հասնել կոռուպցիայի դրսեւորումների դեմ:
Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել այն ձերբակալվածներից մեկին, որոնք կապված են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն սարքած Շերիֆ Շեքաթի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Կոտայքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Թուրքիայում փորձարկում են «ÇAFRAD» (Չաֆրադ) ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգերը: Դրանք արտադրվելու են Թուրքիայի «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության և երկրի ռազմարդյունաբերության տնօրինության միջև կնքված պայմանագրի «FAZ-1» նախագծի շրջանակներում:
«Փաստ» թերթը գրում է. «Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե ավտո ունի։
«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում:
«Փաստ» թերթը գրում է. «Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վերանայել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար:
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն փաստաթղթի մասին, ըստ որի` Հայաստանում բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականներ չպետք է լինեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ:
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, եւ մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով, նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։
Տասնյակ իսպանացիներ են մերկացել Բարսելոնայի բանուկ հրապարակում՝ ի նշան բողոքի նորաձեւության բրենդների արտադրանքի կազմում մորթու եւ կաշվի օգտագործման դեմ:
Հարավային Կորեայի Hyundai Motor խոշորագույն ավտոարտադրողն սկսել է մատնադրոշմով ավտոմեքենայից օգտվելու տեխնոլոգիայի արդյունաբերական օգտագործումը:
Apple-ը մեղադրվում է միանգամից մի քանի մարքետինգային հնարքների մեջ, երբ ընկերությունը մոլորեցրել է հաճախորդներին կամ թաքցրել է որոշ մանրամասներ iPhone X, XS և XS Max սմարթֆոնների գովազդներում: Appleinsider.com-ի փոխանցմամբ՝ այս հնարքներից տուժած մարդիկ դատարան են դիմել երեք բողոքներով: