
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ:
Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաեւ այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: